Օրական քանի գրամ շոկոլադն է թույլատրելի առողջ մարդուն
Fri, 03 Apr 2026 21:00:14 +0400

Գիտնականները պարզել են, որ մարդը, եթե անհատական բժշկական այլ ցուցումներ առկա չեն, տրված մասնագետ բժիշների կողմից, ապա կարող է օրական ուտել մինչեւ 20-30 գրամ դառը շոկոլադ։ Շոկոլադի այդ քանակությունը, նույնիսկ եթե բարձր խտության է, ըստ հետազոտությունների, չի ծանրաբեռնում մարդու օրգանիզմը շաքարով եւ թույլ է տալիս ստանալու կակաոյի պարունակած հակաօդքսիդանտների անհրաժեշտ քանակությունը։ Մասնագետները նշում են, որ բնական կակաոյի հիմքով պատրաստված շոկոլադը պարունակում է ֆլավոիդներ, մագնեզիում, տեոբրոմին, որոնք օգնում են բարելավել անոթների աշխատանքը, նվազեցնել բորբոքային պրոցեսները օրգանիզմում եւ դրականորեն ազդել մարդու տրամադրության վրա։
Ընդ որում, որքան քիչ շաքար պարունակի շոկոլադը, այնքան ավելի լավ։ Բժիշկները զգուշացնում են, որ շաքարային դիաբետի, ճարպակալման, ռեֆլյուքսի կամ միգրենի դեպքում շոկոլադի օգտագործումը սննդակարգում պարտադիր պետք է սահմանափակվի։ Սակայն ամբողջովին այն հանել սննդակարգից չի կարելի։ Պարզապես կարելի է պարտադիր բժշկի հետ խորհրդակցաբար ընտրել թույլատրելի անվտանգ քանակ՝ սննդում օգտագործելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր