Դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի

Դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի

Sat, 04 Apr 2026 16:15:26 +0400


Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, ինչքան փորձում եմ հասկանալ, չի ստացվում։ Մի տեղ ասում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը՝ Հայաստանը: Նա նույնիսկ զարմանում է, որ ընդդիմադիր գործընկերները ԱԺ-ում ասում են՝ «ո՞վ է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նը, կարծես թե նրանք չեն հասկանում»։ Իրականում ոչ թե չեն հասկանում, այլ չեն պատկերացնում, որ Հայաստանի խաղաղության երաշխավոր կարող է լինել մի պետություն, որը Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացրել է, մնացածը չասեմ, նստել սարի գագաթին ու սպասում է, որ թուխպը հետ քաշվի, որ անցնի մյուս հատվածներին։ Այդ մասին ես չեմ ասում, հոխորտում է Ադրբեջանը։

Մի այլ հատվածում նա հայտարարում է․ «Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց ու բացեիբաց ասաց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Նա հիմնավորում է՝ «Ակնհայտ էր, որ ՌԴ-ի նախագահը խոսում էր ռուսամետ քաղաքական ուժերի մասին, այդ ուժերն այլևս չեն կարող ասել, որ իրենք ՌԴ-ի հետ որևէ կապ չունեն. առաջ էր, երբ ասում էին՝ Մոսկվայից «դաբրոն» կա, հիմա Հայաստանում այլևս մի «դաբրոն» կա, դա Հայաստանի ժողովուրդն է»:

Անհասկանալի է մի բան. Ալեն Սիմոնյանը խոսում է «Ադրբեջանի դաբրոյի», «եվրոպական դաբրոյի», բայց «ռուսական դաբրոն» ու Ռուսաստանի հետ կապը հանցագործություն է: Եթե իսկապես վստահ եք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, եթե հենց այդ թեզով եք ընտրությունների գնում, ապա հարց է առաջանում. ինչու՞ եք այս պարագայում հայ ժողովրդի անունից խոսում: Նման դիրքորոշումը ոչ միայն հիմք չունի, այլ խիստ հակասական է։ Այդ իրողությունը բացահայտում է քաղաքական պատկերի անհամատեղությունն ու ընտրողի գործիքացման փորձը: Եթե ձեր անվտանգության «դաբրոն» օկուպանտ պետությունն է, ապա այն չի կարող լինել ժողովրդի շահի երաշխավորը։ Հետևաբար, խոսել «ժողովրդի անունից»՝ խաբել է նշանակում։ Օկուպացիոն ուժի հետ համագործակցությունը ներկայացվում է «լեգիտիմ», իսկ բնական ու ընդունված դիվանագիտական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ դառնում է «հանցանք»: Դուք չեք առաջնորդվում «ազգի շահի», «ռազմավարական մտահոգությունների» կամ «իրավական սկզբունքների» տրամաբանությամբ։ Առաջնորդվում եք այն ուղղությամբ, որը հասանելի է քաղաքական շահարկման համար՝ ժողովրդի անունից՝ ժողովրդի դեմ։
Ալեն, դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկին նախարար, փաստերը համառ բան են

Տիկին նախարար, փաստերը համառ բան են Fri, 18 Sep 2026 22:45:19 +0400 Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան…

7 րոպե ago

«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին Fri, 18 Sep 2026 22:39:18 +0400 «Ապրելու երկիր» կուսակցությունը…

13 րոպե ago

Վարժական թռիչքի ժամանակ՝ ինքնաթիռ է կործանվել

Վարժական թռիչքի ժամանակ՝ ինքնաթիռ է կործանվել Fri, 18 Sep 2026 22:30:37 +0400 Միացյալ Նահանգների Միչիգան…

22 րոպե ago

Քոլեջի նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել

Քոլեջի նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել Fri, 18 Sep 2026 22:15:19 +0400 Տավուշի մարզպետ…

37 րոպե ago

Ռազմական կործանիչ ինքնաթիռների գործարքը հաստատվել է

Ռազմական կործանիչ ինքնաթիռների գործարքը հաստատվել է Fri, 18 Sep 2026 22:00:01 +0400 ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել…

53 րոպե ago

«Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ

«Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ Fri, 18 Sep 2026 21:48:22 +0400 Հասարակական գործիչ…

1 ժամ ago