Նիկոլ Փաշինյանն ադպես էլ  չի հանգստանում, այսօր էլ Սուրբ Սարգիսում է

Նիկոլ Փաշինյանն ադպես էլ  չի հանգստանում, այսօր էլ Սուրբ Սարգիսում է

Sat, 04 Apr 2026 18:47:05 +0400


«Հրապարակ»֊ը Սուրբ Սարգիս եկեղեցի է գնացել՝ լուսաբանելու պատարագն, այնուհետև ավանդական կանթեղներով երթը։ Պարզվում է, սակայն, եկեղեցու ներսում է նաև Նիկոլ Փաշինյանը, դրանով պայմանավորված՝ ներս մտնել արգելել են, պատճառաբանելով որ լրատվամիջոցների համար դրսում տարածք է հատկացված։ Փաշինյանը կարծես չի հանգստանում, համառորեն սադրանքներ է փնտրում ամենուր, ընդամենը մի քանի օր է անցել վերջին միջադեպից, որի արդյունքում բերման ենթարկվեցին դպրոցահասակներ, որոնցից մեկին կալանավորեցին, հաշվի չառնելով անգամ դպրոցահասակի առողջական ոչ բարվոք ու կալանքի հետ անհամատեղելի վիճակը։

Եկեղեցու բակում հավաքված մարդիկ հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, սակայն վրդովմունք արտահայտեցին, ասելով, որ Փաշինյանի այցով պայմանավորված պատարագն ուշ են սկսել։

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցին այն եկեղեցիներից էր, որտեղ համաձայնել էին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, այս եկեղեցում անցած դեկտեմբերին միջադեպ էր գրանցվել, որի ժամանակ մի խումբ հավատավոր երիտասարդներ տեսնելով որ Վեհափառի անունը զեղչվում է, պատարագի համապատասխան հատվածում իրենք էին հնչեցրել վերջինիս անունը։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր պլանավորել է նաև Վարչաբենդի 2֊րդ համերգը, սակայն երևի թե խիստ «հավատավոր» լինելով պայմանավորված որոշել է համերգից անմիջապես առաջ ներկա լինել նաև պատարագին։

Քանի որ ներս մտնել չհաջողվեց, դրսում ևս մեկ անգամ որոշեցինք ֆիքսել «ամենաժողովրդավար” երկրի «ամենաժողովրդավար» վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն ու թիկնազորը։

Փաշինյանն այն ընդդիմադիրներից էր մինչ 2018֊ը, որ կոկորդ էր պատռում Հայաստանի պադավատապետություն լինելու մասին ու ընդդիմանում։ Գուցե նա դեռ չգիտե՞ր դրա քաղցրությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շտապօգնությունը Քոչարյանի համա՞ր է եկել

Շտապօգնությունը Քոչարյանի համա՞ր է եկել Tue, 25 Aug 2026 11:37:59 +0400 Հայտնի է դարձել, որ…

8 րոպե ago

Իրանը փորձել է սպանե՞լ Նեթանյահուի որդուն․․․

Իրանը փորձել է սպանե՞լ Նեթանյահուի որդուն․․․ Tue, 25 Aug 2026 11:30:41 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին…

15 րոպե ago

Ինչ են փնտրում «Պռեգոմեշում»

Ինչ են փնտրում «Պռեգոմեշում» Tue, 25 Aug 2026 11:30:23 +0400 Գրել էինք, որ իրավապահները ներխուժել…

15 րոպե ago

Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները

Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները Tue, 25 Aug 2026 11:26:31…

19 րոպե ago

Ովքեր են եղել Քոչարյանների տանը, երբ ներխուժել են առանձնատուն

Ովքեր են եղել Քոչարյանների տանը, երբ ներխուժել են առանձնատուն Tue, 25 Aug 2026 11:23:05 +0400…

22 րոպե ago

Դուք իրական իշխանություն չեք, ֆեյք եք

Դուք իրական իշխանություն չեք, ֆեյք եք Tue, 25 Aug 2026 11:17:38 +0400 «Հայաստան» դաշինքի պատգամավոր…

28 րոպե ago