ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում

ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում

Wed, 14 Oct 2026 20:45:50 +0400


ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի է ունեցել «Գենդերային հարաբերությունների վերարտադրությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում. առօրյա պրակտիկաներ և մասնագիտական ինքնություն» թեմայով որակական հետազոտության արդյունքների վավերացման կլոր սեղան-քննարկումը։ Քննարկումը կազմակերպել է Երևանի պետական համալսարանը՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։

Հետազոտության առանցքում հայաստանյան գիտական և ակադեմիական միջավայրում կանանց մասնագիտական ուղու, առաջխաղացման հնարավորությունների, առօրյա պրակտիկաների, ինչպես նաև համակարգային ու գենդերային այն գործոնների ուսումնասիրությունն է, որոնք կարող են ազդել գիտության ոլորտ նրանց մուտք գործելու, մասնագիտական շարունակականության և կարիերայի զարգացման վրա։ Մենք գրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էլ երեկ կոչ էր արել միանալ Աննա Հակոբյանի կողմից իրականացվող ընտանեկան բռնության դեմ ուղղված ստորագրահավաքին, որով վարչապետի կինը փորձում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ հատուկ պատիժներ սահմանել ընտանեկան բռնություն կիրառողներին: Ամերիկյան համալսարանում էլ ստորագրահավաքի սեղանիկ էին դրել։

ԵՊՀ-ի այս կոնֆերանսն էլ, ըստ էության, նույն թեմայի շրջանակներում է: Զավեշտալին այն է, որ նմանատիպ կոնֆերանսներով տպավորություն են փորձում ստեղծել, որ Հայաստանում կանայք որևէ ասպարեզում ակտիվ չեն, անգամ կրթության ոլորտում, սակայն գաղտնիք չէ, որ թե դպրոցներում ուսուցիչների, և թե բուհերում դասախոսների գերակշռող մասը կանայք են, պետական ապարատում եւս բարձր պաշտոններ են վստահվել կանանց` գրեթե բոլոր ուժային կառույցները, առողջապահության և կրթության ոլորտները կանայք են ղեկավարում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին Fri, 06 Nov 2026 13:30:47 +0400…

3 րոպե ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով Fri, 06 Nov 2026 13:18:07 +0400 Այսօր տեղի է…

16 րոպե ago

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են»

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են» Fri,…

19 րոպե ago

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները Fri, 06 Nov 2026 13:15:09…

19 րոպե ago

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է Fri, 06 Nov 2026 13:10:21 +0400 Հայաստանի ազգային…

24 րոպե ago

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը

Կիևում ի՞նչ թիրախի է հարվածել ռուսական բանակը Fri, 06 Nov 2026 13:00:13 +0400 Ռուսաստանի զինված…

34 րոպե ago