Սա է մեր հայկական ինքնությունը, քրիստոնեության մեր կերպը, ոչ թե բարու և չարի մասին դատողությունները․ Թաթոյան

Սա է մեր հայկական ինքնությունը, քրիստոնեության մեր կերպը, ոչ թե բարու և չարի մասին դատողությունները․ Թաթոյան

Sun, 05 Apr 2026 14:19:49 +0400


Երկու օր առաջ ես Մարտունիում էի, եղա նաև մեր ընտանիքի ջրաղացում։ Այն կառուցվել է 1830թ. իմ մեծ պապի` Ավետիս Թաթոյանի, նրա եղբայրների կողմից. իրենց տներից վտարված մարդիկ, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտից։

Եկան, հաստատվեցին, սկսեցին արարել: Զրաղացն աշխատում էր նաև հարևան գյուղերի համար։ Գրեթե 200 տարի աշխատել է, նույնիսկ 1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ, երբ չկար էլեկտրականություն։

Սա է մեր հայկական ինքնությունը, քրիստոնեության մեր կերպը, ոչ թե բարու և չարի մասին դատողություններ։ Եկար՝ կառուցի´ր։ Կանգնեցրո´ւ ջուրը, աղա´ հացահատիկը, կերակրի՛ր կողքիդ մարդկանց։

Այսօր Սուրբ Հարության տոնի առիթով ես Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում էի. այստեղ է տեղի ունեցել իմ պսակադրության արարողությունը, այստեղ են մկրտվել երեխաներս:

Մենք՝ հայերս, առանց որևէ փիլիսոփայության գիտենք, թե ինչ է բարին և ինչ է չարը։ Բարին այն է, երբ երեխաները մեր կողքին են։ Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին։ Քանի դեռ երեխաները մեզ հետ են, բարին հաղթում է։
Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց հարցը առաջնայնությունը չէ։ Հարցն այն է, որ մենք քրիստոնեությանը երբեք չենք վերաբերվել` որպես ինչ-որ ձևականությունների ժողովածուի։ Այն փորձառություն է, փորձառություն յուրաքանչյուր սերնդի համար։ Մեզ ոչնչացրել են, մենք հարություն ենք առել։ Մեզ վտարել են, մենք վերադարձել ենք։ Մեզ լեռներ են քշել, մենք այնտեղ եկեղեցիներ ենք կառուցել։

Զատիկը հայի համար զուտ օրացուցային տոն չէ։ Դա հիշողություն է այն մասին, որ մենք արդեն այդ ամենն արել ենք անթիվ անգամներ։

Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն, նորմալ երկիր։ Այնպիսի երկիր, որը հիշում է իր ննջեցյալներին, հպարտանում է իր ապրողներով և երազում է իր երեխաների ձեռքբերումների մասին։

Ոչ ավելի, ոչ պակաս։

«Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի» (Մատթեոս 22:32)։ Հենց դրան ենք մենք գնում։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ

Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ Thu, 09 Apr 2026…

7 րոպե ago

Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․

Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․ Thu, 09 Apr 2026 14:15:56 +0400 Գիտե՞ք՝ ինչու են «Ուժեղ…

21 րոպե ago

Որ վարչապետ չընտրվեք, ո՞ւր եք հայտնվելու, ասում են՝ բանտում. Լրագրողը` Փաշինյանին

Որ վարչապետ չընտրվեք, ո՞ւր եք հայտնվելու, ասում են՝ բանտում. Լրագրողը` Փաշինյանին Thu, 09 Apr 2026…

34 րոպե ago

Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում

Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Thu, 09 Apr 2026 14:00:42 +0400 Հինգշաբթի վաղ…

36 րոպե ago

Ի՞նչ եք ուզում, որ ոչ մի ուժ չմասնակցի՞ ընտրություններին. Հարց` Փաշինյանին

Ի՞նչ եք ուզում, որ ոչ մի ուժ չմասնակցի՞ ընտրություններին. Հարց` Փաշինյանին Thu, 09 Apr 2026…

39 րոպե ago

Շվեյկը ասում էր՝ «մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի». Փաշինյանը՝ գազի թանկացման մասին

Շվեյկը ասում էր՝ «մորաքույրս տղամարդ լիներ, քեռի կասեի». Փաշինյանը՝ գազի թանկացման մասին Thu, 09 Apr…

48 րոպե ago