Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպման

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպման

Sun, 05 Apr 2026 22:00:29 +0400


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը:

«Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները հանրային քննարկումներում շոշափել են հարցեր, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին:Այս կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ռուսաստանյան կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ, և մեր ակնկալիքները՝ նման գործողությունների դադարեցման վերաբերյալ։Այս կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ռուսաստանյան կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ, և մեր ակնկալիքները՝ նման գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Այն, որ Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա։ Չնայած դրան՝ այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում: Այսպես, այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե որ կողմը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ռուսաստանյան կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը:

Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքներն առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են»»,- ասված է հայտարարության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե Mon, 06 Apr 2026 16:40:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով