Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Թրամփը 24 ժամ է տվել Իրանին․ ի՞նչ է ակնկալում

Թրամփը 24 ժամ է տվել Իրանին․ ի՞նչ է ակնկալում

Mon, 06 Apr 2026 11:00:03 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամով երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի վերջնաժամկետը, X-ում հաղորդել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«Թրամփը Իրանի վերջնաժամկետը հետաձգել է ևս 24 ժամով», – գրել է Ռավիդը։

Սա նրա մեկնաբանությունն էր Truth Social-ում Թրամփի գրառման վերաբերյալ, որում առանց որևէ բացատրության գրված էր. «Երեքշաբթի, Արևելյան ափի ժամանակով ժամը 20:00 (ապրիլի 8 – խմբ․)»։

Կիրակի օրը Axios-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելու մեծ հավանականություն կա մինչև ապրիլի 7-ը։

Ավելի վաղ Truth Social-ում նա սպառնացել էր հարվածել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը մինչև ապրիլի 6-ը։

Մարտի 26-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածները 10 օրով՝ մինչև ապրիլի 6-ի դադարեցնելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են վերացնում «Իրանի ռազմական առաջնորդներին»․ Թրամփն է տարածել (տեսանյութ)

Ինչպես են վերացնում «Իրանի ռազմական առաջնորդներին»․ Թրամփն է տարածել (տեսանյութ) Sun, 05 Apr 2026 13:00:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով