Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը

Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը

Sun, 05 Apr 2026 22:30:50 +0400


ՆԱՏՕ-ն Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով պառակտման եզրին է, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ WSJ-ի. «ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տրանսատլանտյան կապերը արագորեն վատթարանում են, և Իրանի հետ պատերազմի շուրջ լարվածությունը ամրապնդում է այն զգացողությունը, որ աշխարհի ամենակարևոր աշխարհաքաղաքական գործընկերությունը գնում է դեպի խզում»։

Աղբյուրի պնդմամբ, թեեւ կարծիքներին, թե դա բլեֆ է, սակայն Թրամփը լրջորեն քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը եվրոպացի դաշնակիցների հետ աճող լարվածության ֆոնին։

Նա դժգոհ է Եվրոպայից՝ Իրանի հետ հակամարտության մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին չաջակցելու համար։
Մասնագետները նշում են, որ Եվրոպայի նկատմամբ Թրամփի հռետորաբանությունը նկատելիորեն կոշտացել է։

ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթացը բավականին բարդ է իրավական առումով, բայց եթե Թրամփը կրճատի ռազմական ներկայությունը Եվրոպայում, դա կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ի հիմքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր Fri, 01 May 2026 22:24:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով