Միակ մարդն եմ, որ դա չեմ պահում
Mon, 06 Apr 2026 12:37:47 +0400

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեխաները հետաքրքրվել են՝ արդյոք նա կարող է տրամադրել իր հեռախոսահամարը։
Ի պատասխան՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը հեռախոս չի օգտագործում՝ ընդգծելով, որ այդ հարցում յուրահատուկ մոտեցում ունի։ Նրա խոսքով՝ ինքը հավանաբար միակ մարդկանցից է, ով հեռախոս չի պահում։
ԲՀԿ առաջնորդը բացատրել է, որ դրա պատճառը մարդկանց դիմումների նկատմամբ իր վերաբերմունքն է․ եթե որևէ մեկը դիմում է իրեն, նշանակում է՝ ունի խնդիր, որը պետք է լուծում ստանա։ Նրա խոսքով՝ չի ցանկանում հայտնվել իրավիճակում, երբ ստիպված կլինի մերժել որևէ մեկին, ուստի նախընտրում է չօգտագործել հեռախոս։
«Միակ մարդն եմ, որ հեռախոս չեմ պահում»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր