Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Միակ մարդն եմ, որ դա չեմ պահում

Միակ մարդն եմ, որ դա չեմ պահում

Mon, 06 Apr 2026 12:37:47 +0400


Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեխաները հետաքրքրվել են՝ արդյոք նա կարող է տրամադրել իր հեռախոսահամարը։

Ի պատասխան՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը հեռախոս չի օգտագործում՝ ընդգծելով, որ այդ հարցում յուրահատուկ մոտեցում ունի։ Նրա խոսքով՝ ինքը հավանաբար միակ մարդկանցից է, ով հեռախոս չի պահում։

ԲՀԿ առաջնորդը բացատրել է, որ դրա պատճառը մարդկանց դիմումների նկատմամբ իր վերաբերմունքն է․ եթե որևէ մեկը դիմում է իրեն, նշանակում է՝ ունի խնդիր, որը պետք է լուծում ստանա։ Նրա խոսքով՝ չի ցանկանում հայտնվել իրավիճակում, երբ ստիպված կլինի մերժել որևէ մեկին, ուստի նախընտրում է չօգտագործել հեռախոս։

«Միակ մարդն եմ, որ հեռախոս չեմ պահում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան Sun, 27 Sep 2026 13:36:06 +0400 Թյուրքագետ …