Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է

Mon, 06 Apr 2026 13:28:33 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորագույն ահազանգով արձանագրում է, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։ Փաստացի անազատության մեջ պահվելը նրան հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության։ Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի հետ։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ թուլացած է, ունի ծանր գլխապտույտ և այլևս ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնելու։

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է:

Ուշքի՛ եկեք։ Դուք ձեր հորինած «ուժը» բանեցնում եք 18-ամյա մի երեխայի վրա, ով նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում: Դավիթը խեղդվում է, կորցնում գիտակցությունը, տառապում դժոխային գլխացավերից, իսկ պետությունը նրան սպառնում է բանտախցով: Երբ ծայրահեղ ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող երիտասարդին շարունակում են տանջել կալանքի տակ, դա պետական մակարդակով իրականացվող խոշտանգում է։ Դա հասարակության վրա վախ ծախելու էժանագին ու խղճուկ փորձ է։

Ձեր արածը ուժ չէ։ Սա վախկոտության, քաղաքական իմպոտենցիայի ու բարոյական հատակը ծակելու ուղիղ ապացույցն է։ Սրբավայրի միջադեպը որպես զենք օգտագործելով՝ դուք փորձում եք կործանել մի երիտասարդի կյանք, ոչնչացնել մի ընտանիք ու լռեցնել բոլորին։ Ձեր կարած, օրինականության հետ աղերս չունեցող այս գործն արդեն փլվում է հենց ձեր գլխին՝ վերածվելով իշխանական բեսպրեդելի խորհրդանիշի։

Մենք պահանջում ենք անհապաղ, հենց հիմա՛ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, ապահովել նրա լիարժեք բուժումը՝ անկախ և ոչ կամակատար բժիշկների խիստ հսկողության տակ, պատասխանատվության ենթարկել այս անմարդկային, սադիստական շինծու գործը կարողներին և դրա հրամանը տվողներին:

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ։ Եթե այս լկտի ու մարդասպան վարքագիծը շարունակվի, դուք անձամբ եք կրելու Դավիթի առողջությանն ու կյանքին սպառնացող ցանկացած հետևանքի ողջ պատասխանատվությունը։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր հիվանդագին վախերն ու քաղաքական ցնցումները թափելու հիվանդ դպրոցականի վրա։ Ոչ մի իշխանություն դեռ չի մարսել սեփական ժողովրդի դեմ կիրառված տեռորը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան Sat, 04 Apr 2026 09:30:11 +0400 Վերակենդանացման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով