Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան

Դավիթին թթվածնի ապարատին են միացրել. Դավիթ Մինասյանի պաշտպան

Sat, 04 Apr 2026 09:30:11 +0400


Վերակենդանացման բաժանմունքում գնտվող ավագ դպրոցի աշակերտ 18-ամյա Դավիթ Մինասյանը բժիշկների հսկողության տակ է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:

«Հետազոտություններ են անում, թթվածնի ապարատին է միացված, երեկ եմ տեսել՝ պառկած է եղել: Խոսել ենք, իրեն հետաքրքրում է միայն իր աղոթելը, հարցնում է արդյոք մատուռ կա՞, որ կարողանա գնալ ու աղոթել, հարցնում է, թե քանի դաս է բաց թողել»,-ասաց Մարտիրոսյանը:

Ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ երկվորյակներից Դավիթին մտահոգում են միայն իր դասերն ու աղոթքը՝ շեշտում է Մարտիրոսյանը: «Իր հետ խոսակցությունները միայն այս հարցերի շուրջ են եղել»,-շեշտեց պաշտպանը:

Մարտիրոսյանը նշում է, որ Դավիթի վիճակը դեռ լավ չէ, շատ չեն ծանրաբեռնել խոսակցությամբ, քանի որ նրա առողջական վիճակը դեռևս կայուն չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է Thu, 15 Oct 2026 10:54:21 +0400 ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, …