Խաղաղապահների համար կհատկացվի 206 միլիոն դոլար
Fri, 21 Aug 2026 18:30:10 +0400

Ամերիկյան դաշնային կառավարությունը Գազայի սեկտորում խաղաղապահ զորակազմի ձեւավորման համար կհատկացնի 206 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտը։ Համաձայն հաղորդման, առաջիկայում կառավարությունը Կոնգրեսին կուղարկի համապատասխան ֆինանսական հատկացման կատարման հայտը։ Ֆինանսական միջոցներն ուղղվելու են սարքավորումներին, ենթակառուցվածքների ստեղծմանը, տրանսպորտային միջոցներին եւ Գազայի սեկտորի իրավիճակի կայունացման Միջազգային ուժերի օպերատիվ ծախսերին։
Նշենք, որ միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարությունը իրականացնելու է Իսպանիան։ Ուժերը զբաղվելու են պաղեստինյան անկլավի ընդհանուր զինաթափմամբ, անվտանգության ապահովմամբ, հումանիտար խնդիրների կարգավորմամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր