Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից

Mon, 13 Jul 2026 17:13:39 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ
հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։
Գաբրիելյանը 2026 թվականի հուլիսի 10-ից ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նրա աշխատանքային
վերջին օր է համարվել 2026 թվականի հուլիսի 9-ը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել

Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել Sat, 22 Aug 2026 19:42:10 +0400 Սևանի ափին …