Այս իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում
Mon, 06 Apr 2026 18:45:14 +0400

Այս ընտրական գործընթացում Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր պիտակավորում՝ հասցեագրված ընդդիմությանը, բումերանգի օրենքով շրջվում է հենց նրա դեմ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
««Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար ու ոչ միայն անցյալի իմաստով:
Փաշինյանի իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում:
Եվ իսկապես նման իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին անդառնալի վտանգավոր հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի անվտանգային համակարգի, տնտեսության համար:
Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար»,-գրել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր