Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել

Mon, 06 Apr 2026 19:15:49 +0400


Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող:
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում 14.666 արդյունքով գրավել է առաջին տեղը:

Երկրորդ հորիզոնականը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), երրորդ տեղում 14.016 միավորով. Յոնաս Դանեկն է (Չեխիա)։

Այսպիսով, Հայաստանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի փուլն ավարտեց երեք մեդալով՝ 2 ոսկի և 1 արծաթ: Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում ոսկի էր նվաճել, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթ՝ օղակների վրա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր

Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր Sun, 05 Apr 2026 23:45:35 +0400 Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկրորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով