Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Իտալացի մաֆիոզ է ձերբակալվել

Իտալացի մաֆիոզ է ձերբակալվել

Mon, 06 Apr 2026 20:30:10 +0400


Ձերբակալվել է իտալացի ամենից վտանգավոր մաֆիոզներից մեկը՝ Ռոբերտո Մացարելան։ Նա 48 տարեկան է։ Մացարելան ձերբակալվել է ՆԳՆ կողմից՝ Ամալֆիայի ափամերփ շրջանում գտնվող թանկարժեք վիլլաներից մեկում։ Այս մասին հայտնում է RAI-ն։ Հայտնի է, որ նա կեղծ փաստաթղթերով է այդտեղ գրանցվել, որպեսզի կարողանա Ս․ Զատկի տոնն անցկացնել կնոջ ու երկու երեխաների հետ։ Ձերբակալությանը զուգահեռ՝ վիլլայում իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են լյուքս դասի ժամացույց, մոտ 20 հազար եվրո կանխիկ գումար, կեղծ փաստաթղթեր, սմարթֆոններ, ֆինանսական զեկույց եւ այլ փաստաթղթեր։

Մացարելան մեղադրվում է 2000 թվականին Նեապոլ քաղաքում Անտոնիո Մայոնեի սպանությունը պատվիրելու եւ հրահրելու մեջ։ Հայտնի է նաեւ, որ Մայոնեն սպանվել է «արյան վրեժի» արդյունքում։ Նա եղել է այն մարդասպանի եղբայրը, ով ժամանակին սպանել է Ռոբերտոյի հորը՝ Սալվատորե Մացարելային։ Ռոբերտո Մացարելայի հանցախումբը կամ կլանը, զբաղվում է փողերի լվացմամբ՝ Նեապոլում եւ մտնում է Կամորա մագիոզական խմբի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Wed, 25 Mar 2026 17:00:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով