Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում

Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում

Mon, 06 Apr 2026 21:45:11 +0400


Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը վերնագրված է. «Դատազախությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար»:

Հաղորդվում է այն մասին, որ հայց են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջով, որը «վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին»:

Եւ թվարկվում է բռնագանձման ենթակա գույքը: Որ պահանջում եք` լավ եք անում, բայց ինչու եք հենց վերնագրում շեշտում Հովիկ Աբրահամյանի անունը: Նրա եղբայրը չափահաս մարդ է, ինքնուրույն սուբյեկտ է, նախկինում բարձր պաշտոնյա է եղել` ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել: Հովիկ Աբրահամյանի անունը շեշտելու իմաստը որն է: Որ գրվեր` «ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից» այս ենք պահանջում էլի կհասկացվեր, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի եղբոր մասին է:

Նախկինների թեման թեժ պահող իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` վերարտադրվելու համար: Եւ այդ նպատակով նաեւ մի ամբողջ դատախազություն է վարկաբեկել, դարձրել քաղաքական պայքարի գործիք: Ու այս մարդիկ ուրիշներին գիշեր-ցերեկ մեղադրում են, թե` ընտանիք մի մտեք, մեկի եղբոր, մյուսի` մոր, երրորդի` կնոջ ու աներձագի մասին մի գրեք, այդ բոլոր մարդիկ ինքնուրույն մարդիկ են` կարող են պաշտոն զբաղեցնել, տենդերներ շահել, հասարակական կարգ խախտել ու հանցանքներ կատարել, ի՞նչ կապ ունի, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն են:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային Sat, 11 Apr 2026 16:15:07 +0400 Փաշինյանը որոշել է Հայաստանը…

20 րոպե ago

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400 «Հզբոլլահ» խմբավորումը պնդում…

34 րոպե ago

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին Sat, 11 Apr 2026 15:45:46…

49 րոպե ago

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400 Չեմ…

1 ժամ ago

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400 Փարիզում այսօր…

1 ժամ ago

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400 «Առաջարկ…

1 ժամ ago