Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400


Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։
Կանխվեց ծանր հանցագործություն։

Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ երկու տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրմամբ ավազակություն՝ խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով՝ օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։

Պարզվեց, որ տղամարդիկ օրավարձով վերցրած մեքենայով հետևել և ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը՝ հանցանքն իրագործելու համար առավել նպաստավոր պայմաններ գտնելու նպատակով։

Ստացվեցին փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ և կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ, նաև հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրաշոկ ու կաստետ և փորձում են ձեռք բերել ինքնաձիգ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով։

Ապրիլի 3-ին Սևանի երկու բնակիչների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նրանք նույն օրը ձերբակալվեցին։

Երկուսն էլ կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ են փակելու «Հաղթանակ» կամուրջը եւ ինչու

Երբ են փակելու «Հաղթանակ» կամուրջը եւ ինչու Thu, 12 Nov 2026 13:31:27 +0400 Ամանորյա տոնական…

12 րոպե ago

Գերեզմանատան պահակը սաստել է Պենտագոնի ղեկավարին ծիծաղելու և աղմկելու համար

Գերեզմանատան պահակը սաստել է Պենտագոնի ղեկավարին ծիծաղելու և աղմկելու համար Thu, 12 Nov 2026 13:30:59…

13 րոպե ago

Քաղաքացիների անտարբերությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ

Քաղաքացիների անտարբերությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Thu, 12 Nov 2026 13:28:07 +0400 Հայաստանում քաղաքական…

16 րոպե ago

Վարդան Վարդանյանն էր թելադրում, կողքից էլի մարդիկ կային. Մեղադրյալ

Վարդան Վարդանյանն էր թելադրում, կողքից էլի մարդիկ կային. Մեղադրյալ Thu, 12 Nov 2026 13:22:39 +0400…

21 րոպե ago

Ինչպես Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ ադրբեջանցու հետ խաղում

Ինչպես Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ ադրբեջանցու հետ խաղում Thu, 12 Nov 2026 13:15:43 +0400 Հունգարիայի…

28 րոպե ago

Ասեցին` վնաս կտան, կասես` զենքն այստեղ է. Գևորգ Հարությունյանի սկանդալային հայտարարությունը

Ասեցին` վնաս կտան, կասես` զենքն այստեղ է. Գևորգ Հարությունյանի սկանդալային հայտարարությունը Thu, 12 Nov 2026…

32 րոպե ago