Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ

«Հրապարակ»․ Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ

Tue, 07 Apr 2026 08:30:22 +0400


Իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ՝ կռիվ նրա անվան հետ: Բանն այն է,որ Ընտրկան օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին Sun, 05 Apr 2026 19:39:25 +0400 Նոր առաջնորդ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով