Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Ինչ ճանապարհներ են փակվել Հայաստանում

Ինչ ճանապարհներ են փակվել Հայաստանում

Mon, 02 Mar 2026 10:38:50 +0400


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի, Սպիտակի և Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր-Սպիտակ, Ալավերդի-Վանաձոր, Դիլիջան-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր և Չիվա բնակավայրից մինչև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ապարանի, Արագածի տարածաշրջաներում և Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ ընդհանրապես պե՞տք էր 44-օրյայի քննիչ հանձնաժողովը. Դավիթ Տոնոյան

Իսկ ընդհանրապես պե՞տք էր 44-օրյայի քննիչ հանձնաժողովը. Դավիթ Տոնոյան Tue, 07 Jul 2026 15:22:20 +0400 …