Նա իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը
Tue, 07 Apr 2026 11:00:58 +0400

«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»,- հայտարարել է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան, հիշեցնենք,արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
«Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։
Պարզ է չէ՞ սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։ Քոչարյան Անդրանիկն իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել»,- նշել է Աբրահամյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր