Բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտառակ եղավ Մոսկվայում․ Սամվել Կարապետյան

Բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտառակ եղավ Մոսկվայում․ Սամվել Կարապետյան

Tue, 07 Apr 2026 11:04:40 +0400


Սամվել Կարապետյանի ուղերձը, 07-ը ապրիլի, 2026թ.

Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:

Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։

Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։

Բայց, այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։

Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։

Մեզ նոր պատերազմներ պետք չեն։

Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։
Ժամանակն է ուժեղ Հայաստանի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զրույցը տևել է երկու ժամ

Զրույցը տևել է երկու ժամ Wed, 15 Apr 2026 18:35:48 +0400 Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ…

14 րոպե ago

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել Wed, 15 Apr 2026 18:30:46 +0400 Ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից…

19 րոպե ago

Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին

Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին Wed, 15 Apr 2026 18:15:39 +0400 Փաշինյան, վերջին անգամ եմ ասում…

34 րոպե ago

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները Wed, 15 Apr 2026 18:00:55 +0400 Միացյալ Նահանգներն առաջարկում են…

49 րոպե ago

Անվճար ապահովագրություն․ նախընտրական խոստո՞ւմ, թե՞ երկարաժամկետ ծրագիր

Անվճար ապահովագրություն․ նախընտրական խոստո՞ւմ, թե՞ երկարաժամկետ ծրագիր Wed, 15 Apr 2026 17:45:00 +0400 65 տարեկանից…

1 ժամ ago

Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ

Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Wed, 15 Apr…

1 ժամ ago