Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում
Tue, 07 Apr 2026 11:25:08 +0400

«Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամները և Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ այցելում են պոլիկլինիկաներ՝ տեղում ծանոթանալու առողջապահական ապահովագրության համակարգի կիրառման ընթացքին։ Նրանց նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում բուժաշխատողները, ինչ առաջարկներ և դիտարկումներ ունեն, ինչպես նաև պարզել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն պետական կառույցները, որպեսզի համակարգը լիարժեք և արդյունավետ գործի։
Նախաձեռնության ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ընդգծել է, որ կարևոր է ապահովել համակարգի շարունակական և կայուն աշխատանքը։ Նրա խոսքով՝ այդ գործում առանցքային դեր ունի բուժաշխատողը, որը պետք է գոհ լինի իր աշխատանքային պայմաններից։ Բժիշկը նշել է, որ երբ բուժաշխատողը ամիսներով չի ստանում իր կատարած աշխատանքի դիմաց վճար, դա անմիջապես ազդում է նրա մոտիվացիայի վրա և կարող է խաթարել համակարգի արդյունավետությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր