Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում

Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում

Tue, 07 Apr 2026 11:25:08 +0400


«Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամները և Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ այցելում են պոլիկլինիկաներ՝ տեղում ծանոթանալու առողջապահական ապահովագրության համակարգի կիրառման ընթացքին։ Նրանց նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում բուժաշխատողները, ինչ առաջարկներ և դիտարկումներ ունեն, ինչպես նաև պարզել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն պետական կառույցները, որպեսզի համակարգը լիարժեք և արդյունավետ գործի։

Նախաձեռնության ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ընդգծել է, որ կարևոր է ապահովել համակարգի շարունակական և կայուն աշխատանքը։ Նրա խոսքով՝ այդ գործում առանցքային դեր ունի բուժաշխատողը, որը պետք է գոհ լինի իր աշխատանքային պայմաններից։ Բժիշկը նշել է, որ երբ բուժաշխատողը ամիսներով չի ստանում իր կատարած աշխատանքի դիմաց վճար, դա անմիջապես ազդում է նրա մոտիվացիայի վրա և կարող է խաթարել համակարգի արդյունավետությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ․ աղբյուր

Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ․ աղբյուր Fri, 25 Sep 2026 …