ՔՊ նոր պատգանավորը երդվեց
Tue, 07 Apr 2026 11:49:04 +0400

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Ակմակչյանին։
Այնուհետև Լուսինե Ակմակչյանը երդվեց:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր