Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները
Tue, 07 Apr 2026 11:46:04 +0400

Ազգային ժողովի արտահերթ նիստ է մեկնարկել:
Օրակարգում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նախատեսվում է քննարկել արագացված՝ 24-ժամյա ռեժիմով։
Նախագիծը ներառում է մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց հետ շփոթություն առաջացնող ձևակերպումներ։ Բացի այդ, արգելվում է օգտագործել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր և արտահայտություններ։
Ավելի վաղ, հիշեցնենք, «Ուժեղ Հայաստանից» հայտնել էին, որ այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։
«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։
Այսօր, ժամը՝ 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի։
Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները»,- նշել էին կուսակցությունից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր