Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները

Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները

Tue, 07 Apr 2026 11:46:04 +0400


Ազգային ժողովի արտահերթ նիստ է մեկնարկել:

Օրակարգում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նախատեսվում է քննարկել արագացված՝ 24-ժամյա ռեժիմով։

Նախագիծը ներառում է մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց հետ շփոթություն առաջացնող ձևակերպումներ։ Բացի այդ, արգելվում է օգտագործել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր և արտահայտություններ։

Ավելի վաղ, հիշեցնենք, «Ուժեղ Հայաստանից» հայտնել էին, որ այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։

«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։
Այսօր, ժամը՝ 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի։
Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները»,- նշել էին կուսակցությունից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անսովոր հանդիպում է լինելու

Անսովոր հանդիպում է լինելու Mon, 16 Nov 2026 12:30:35 +0400 Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության…

4 րոպե ago

Հայաստանում կալանավորվածների թիվը երեք ամսում ավելացել է ավելի քան 100-ով

Հայաստանում կալանավորվածների թիվը երեք ամսում ավելացել է ավելի քան 100-ով Mon, 16 Nov 2026 12:28:23…

6 րոպե ago

Հոգնել եմ պատասխանել էդ հարցին. Ժաննա Անդրեասյան

Հոգնել եմ պատասխանել էդ հարցին. Ժաննա Անդրեասյան Mon, 16 Nov 2026 12:26:10 +0400 Latest news…

9 րոպե ago

Ավինյանի պնդմամբ՝ նորակառույց շենքերից Երևանը միայն շահու՞մ է

Ավինյանի պնդմամբ՝ նորակառույց շենքերից Երևանը միայն շահու՞մ է Mon, 16 Nov 2026 12:24:44 +0400 Երևանում…

10 րոպե ago

Այ փսլնքոթներ, ուր էիք դուք, որ մենք ժողովրդավարության բաստիոն էինք

Այ փսլնքոթներ, ուր էիք դուք, որ մենք ժողովրդավարության բաստիոն էինք Mon, 16 Nov 2026 12:21:29…

13 րոպե ago

Տո լավ է, տիկին Գալյան, էդ ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է

Տո լավ է, տիկին Գալյան, էդ ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է Mon, 16 Nov…

17 րոպե ago