Զոհվել են ծնողներն ու նրանց 7-ամյա որդին․ Ուկրաինան է հարվածել
Tue, 07 Apr 2026 12:30:56 +0400
Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են երկու մեծահասակ և յոթ տարեկան երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։
«Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ալեքսանդրովսկի շրջանում։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է երկբնակարան շենքին։
Զոհվել են երկու մեծահասակ և նրանց յոթ տարեկան որդին։ Հինգ տարեկան դուստրը ողջ է մնացել, բայց աղջիկը հիվանդանոցում է այրվածքներով․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հարևանները ողջ են։ Հրդեհը մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից», – հայտնել է Ավդեևը։