Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը
Tue, 07 Apr 2026 12:28:31 +0400

Հայաստանի իշխանությունները արագացված ընթացակարգով նախաձեռնել են ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ նպատակ ունենալով սահմանափակել դաշինքների անվանումների ձևակերպումները։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ նման քայլը հետևել է այն հայտարարությանը, որով ներկայացվել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ձևավորման մտադրությունը։ Ղահրամանյանը ընդգծել է, որ իշխանության ներսում որոշումների կայացման հիմքում վախն է, իսկ օրինագծի շտապ քննարկումը դրա ակնհայտ դրսևորումներից է։
«Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր