Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան

Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան

Sat, 28 Mar 2026 13:50:36 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ կրկին շրջել է Երևանում՝ փորձելով հանրության հետ շփումների միջոցով ստեղծել ավելի «դրական» մթնոլորտ և ցույց տալ։

Նրա նախորդ երևանյան շրջայցը, որը բավականին ձախողված էր և ուղեկցվել էր տհաճ տեսարաններով ու լարված միջադեպերով, կարծես չի մոռացվել իշխանական թիմի կողմից։ Այդ ֆոնին այսօրվա այցը ընկալվում է որպես նոր փորձ՝ փոխելու հանրային տպավորությունը։

Շրջայցի ընթացքում Փաշինյանն այս անգամ մետրոյի փոխարեն ավտոբուս է նստել, փորձել զրուցել քաղաքացիների հետ։ Մի կնոջ կողմից հնչած դժգոհությանը, թե աղքատ երկրի պայմաններում չափազանց շատ ծախսեր են արվում և ինչ է կատարվում երկրում, նա պատասխանել է՝ հիշատակելով ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը՝ այն ներկայացնելով որպես դրական տնտեսական ազդեցություն ունեցող միջոցառում։Փաշինյանն այդ ընթացքում քաղաքացու դժգոհությանը պատասխանել է, որ Լոպեսի համերգը նպաստել է թոշակների բարձրացմանը։ «Լոպեսի համերգի շնորհիվ է նաեւ, որ թոշակները բարձրացրինք»,֊ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել Mon, 27 Jul 2026 …