Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Mon, 24 Aug 2026 17:00:53 +0400


Սիրիայի պետական ​​SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը ԱՄՆ-ի միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի բարձր մակարդակի պատվիրակությունները բանակցություններ են վարել Հորդանանում՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու ադ-Դուհուր ավիաբազային Իսրայելի կողմից վերջերս կատարված հարվածից հետո լարվածության թուլացումը։

Գործակալության տվյալներով՝ սիրիական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին։ Պատվիրակության կազմում են եղել նաև ընդհանուր և ռազմական հետախուզության ղեկավարները։

Իսրայելական կողմը ներկայացրել է բարձր մակարդակի պատվիրակություն։

Կողմերը քննարկել են Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիայի դադարեցումը, բանակցություններին վերադառնալը և Գոլանի բարձունքների ապագան։ Դամասկոսը պնդում է, որ իսրայելական զորքերը դուրս բերվեն զբաղեցրած դիրքերից և վերադառնան մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը տեղակայված դիրքերը։

Սիրիական կողմը նաև հայտարարել է, որ փորձում է մերձեցնել Իսրայելին և Թուրքիային, բայց չի ցանկանում, որ նրանց տարաձայնությունները ազդեն Սիրիայի անվտանգության վրա։

Դամասկոսը ընդգծել է իր իրավունքը՝ զարգացնել իր բանակը և մտնել ռազմական դաշինքների մեջ՝ անընդունելի համարելով դա վիճարկելու ցանկացած փորձ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարող են ռազմական համագործակցության պայմանագիր կնքել

Կարող են ռազմական համագործակցության պայմանագիր կնքել Fri, 21 Aug 2026 20:00:47 +0400 Թուրքիան ու Սիրիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով