Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը

Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը

Fri, 02 Oct 2026 21:20:24 +0400


Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն նկատեց, որ պատվիրակության այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն է՝ կարևորելով նման հանդիպումները փոխճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև կապերի զորացման գործում։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությանը՝ ընդգծելով նաև արգենտինահայ համայնքի ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման մեջ։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունն ու ներկայիս գործունեությունը՝ անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը։

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցը հնարավորություն է առավել մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա պատմությունն ու հարուստ մշակույթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել Fri, 02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով