Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Tue, 07 Apr 2026 12:41:24 +0400


Հրապարակային խոստովանություն կապիտուլյացիայի մասին, թե՞ ինչ…

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է:
Որ դեպքերում է ստեղծվում իրավիճակ, երբ երկու պետություն պատերազմում են, հետո պարտված կողմը հայտարարում է, որ հաղթած կողմը իր անվտանգության երաշխավորն է:

Բավարար է պատմության մեջ հիշել այդպիսի մեկ օրինակ, երբ ԱՄՆ-ը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո
1. Փոխել տվեց Ճապոնիայի Սահմանադրությունը
2. Վերակազմավորեց քաղաքական համակարգը
3. Քաղաքական որոշումների վրա ստացավ լիարժեք լծակներ
4. կրճատեց ռազմական ուժերը և արգելեց ունենալ լիարժեք բանակ:
Մեկ բառով ասած` կապիտուլացրեց Ճապոնիան և դարձավ անվտանգության երաշխավորը: Ուղղակի Ճապոնիայի բախտը բերեց նրանում, որ ԱՄՆ-ը 20-րդ դարում Ճապոնիան «Արևմտյան Ամերիկա» դարձնելու նպատակ չուներ:

Հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ փոխել է տալիս մեր Սահմանադրությունը, որոշում է, թե ինչքան զենք կարող ենք գնել կամ ունենալ, միակողմանի սահմանազատում է մեր ինքնիշխան տարածքները, գործադիր, խորհրդարանական և քաղհասարակության մակարդակով կիրառում է ազդեցության լծակները Հայաստանում քաղաքական որոշումների վրա ազդելու:

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Երևի իշխանության ինքնիշխան լեզուն չի՞ պտտվում արտասանելու «կապիտուլյացիա» բառը:

Անի Սամսոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է Tue, 07 Apr 2026 14:30:24 +0400…

20 րոպե ago

Ընտրություններից առաջ հատուկ վրդովմունք են առաջացնում, ինչի՞ համար

Ընտրություններից առաջ հատուկ վրդովմունք են առաջացնում, ինչի՞ համար Tue, 07 Apr 2026 14:30:10 +0400 Latest…

20 րոպե ago

ՔՊ-ն չի կարողանում ընդունել ընտրական օրենսգրքի աղմկահարույց նախագիծը

ՔՊ-ն չի կարողանում ընդունել ընտրական օրենսգրքի աղմկահարույց նախագիծը Tue, 07 Apr 2026 14:27:34 +0400 Իշխող…

23 րոպե ago

Ղուկասյանի գործը «փլուզվում է». ի՞նչ է սպասվում

Ղուկասյանի գործը «փլուզվում է». ի՞նչ է սպասվում Tue, 07 Apr 2026 14:14:32 +0400 Գյումրու քաղաքապետ…

36 րոպե ago

Ձեզ ամենավերջին հայհոյանքն են տալիս գյուղերում, ժողովուրդը ձեզ հայ չի համարում. Միքայելյան

Ձեզ ամենավերջին հայհոյանքն են տալիս գյուղերում, ժողովուրդը ձեզ հայ չի համարում. Միքայելյան Tue, 07 Apr…

38 րոպե ago

Սպանությունից 40 օր անց․ որտե՞ղ են հուղարկավորելու Խամենեիին

Սպանությունից 40 օր անց․ որտե՞ղ են հուղարկավորելու Խամենեիին Tue, 07 Apr 2026 14:00:46 +0400 Իրանի…

49 րոպե ago