Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Tue, 07 Apr 2026 12:41:24 +0400


Հրապարակային խոստովանություն կապիտուլյացիայի մասին, թե՞ ինչ…

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է:
Որ դեպքերում է ստեղծվում իրավիճակ, երբ երկու պետություն պատերազմում են, հետո պարտված կողմը հայտարարում է, որ հաղթած կողմը իր անվտանգության երաշխավորն է:

Բավարար է պատմության մեջ հիշել այդպիսի մեկ օրինակ, երբ ԱՄՆ-ը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո
1. Փոխել տվեց Ճապոնիայի Սահմանադրությունը
2. Վերակազմավորեց քաղաքական համակարգը
3. Քաղաքական որոշումների վրա ստացավ լիարժեք լծակներ
4. կրճատեց ռազմական ուժերը և արգելեց ունենալ լիարժեք բանակ:
Մեկ բառով ասած` կապիտուլացրեց Ճապոնիան և դարձավ անվտանգության երաշխավորը: Ուղղակի Ճապոնիայի բախտը բերեց նրանում, որ ԱՄՆ-ը 20-րդ դարում Ճապոնիան «Արևմտյան Ամերիկա» դարձնելու նպատակ չուներ:

Հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ փոխել է տալիս մեր Սահմանադրությունը, որոշում է, թե ինչքան զենք կարող ենք գնել կամ ունենալ, միակողմանի սահմանազատում է մեր ինքնիշխան տարածքները, գործադիր, խորհրդարանական և քաղհասարակության մակարդակով կիրառում է ազդեցության լծակները Հայաստանում քաղաքական որոշումների վրա ազդելու:

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Երևի իշխանության ինքնիշխան լեզուն չի՞ պտտվում արտասանելու «կապիտուլյացիա» բառը:

Անի Սամսոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով