Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում. այ սա շատ հավանական է

Ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում. այ սա շատ հավանական է

Tue, 07 Apr 2026 12:40:02 +0400


Գրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ է մեկնարկել:

Օրակարգում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը նախատեսվում է քննարկել արագացված՝ 24-ժամյա ռեժիմով։

Նախագիծը ներառում է մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ:

Ընդդիմադիրների գնահատմամբ, սա միտված է սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ուղղված է կոնկրետ գործիչների դեմ։

«Կարող է արդյոք ՀՀ-ում ընտրություններին մասնակցել՝ «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե չէ. հիմա էս հարցն է քննարկվում»,- հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

«Ուժեղ քաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում, շատ հավանական է»,- արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատգամավորները ԱԺ նիստին մասնակցելու փոխարեն «Շողոտ, շաղոտ» երգն էին վայելում ավտոբուսում

Պատգամավորները ԱԺ նիստին մասնակցելու փոխարեն «Շողոտ, շաղոտ» երգն էին վայելում ավտոբուսում Wed, 27 May 2026 …