Կիրակի , 19 Հուլիսի 2026

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր

Tue, 02 Jun 2026 11:32:30 +0400


Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է։

Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը նախկինի պես ավելի շատ տեսական բնույթ է կրում։

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից գոնե մեկի հետ, նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում», – ասել է նա։

Եվրոպացի գործչի խոսքով՝ ներկայում ԵՄ-ն կենտրոնացած է Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարների հետ կապված հարցերի վրա։

Նրա կարծիքով, այս փուլում ավելի իրատեսական է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Խոսքը երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու մասին է։

Կարտհայզերը հավելել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵՄ-ի համար և որպես արտաքին քաղաքականության գործընկեր, մասնավորապես՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել Sat, 18 Jul 2026 11:15:45 +0400 Իլհամ Ալիեւի՝ արտաքին …