Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Ահա թե ինչու են դիմում կտրուկ գործողությունների

Ահա թե ինչու են դիմում կտրուկ գործողությունների

Tue, 07 Apr 2026 12:44:23 +0400


«Ընտրական գործընթացում անհրաժեշտ է ապահովել բոլոր քաղաքական ուժերի հավասար հնարավորություններն ու արդար մրցակցությունը»,- այս մասին Ազգային ժողովի շենքի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից ներկայացված փոփոխությունների նախագիծը հրապարակվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկոյան ժամերին, ինչը, ըստ նրա, բավարար ժամանակ չի տալիս այն լիարժեք քննարկելու համար։ Մելոյանը նշեց, որ առաջարկվող տեխնիկական փոփոխությունների մեջ կա առանցքային կետ, որը սահմանափակում է դաշինքների կողմից կոնկրետ անվանումների օգտագործումը։

Նա ընդգծեց, որ այդ կարգավորումը ուղղված է իրենց քաղաքական ուժի դեմ, քանի որ վերջերս ձևավորված դաշինքը կրում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումը։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունը ներառել դաշինքի անվանման մեջ։

Մելոյանը նաև հիշեցրեց, որ դաշինքը ձևավորվել է երեք կուսակցությունների ստորագրությամբ, և արդեն դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ էլեկտրոնային հաշվեհամար բացելու և պաշտոնական հարթակներում գործողություններ իրականացնելու համար։

Վերջում նա կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները, իրենց դիրքերը պահպանելու նպատակով, առաջնորդվում են վախերով և այդ պատճառով դիմում են կտրուկ և սահմանափակող քայլերի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը

Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը Fri, 21 Aug 2026 …