Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Sun, 05 Jul 2026 23:15:30 +0400


Հուլիսի 5-ին՝ ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բեռնատար մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարը դարձել է միակողմանի երթևեկելի։

Հատուկ տեխնիկայի միջոցով և փրկարարների օգնությամբ (քարշակմամբ) բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված։

Երթևեկությունը երկկողմանի բացվել է՝ մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա շարունակել է ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Wed, 22 Jul 2026 10:00:31 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ …