ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
Mon, 19 Oct 2026 20:30:10 +0400

Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար, 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տրել, հայտնում է NBC-ն:
Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:
Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:
«Ռաուլ Կաստրոն այդ ինքնաթիռները խոցելու հրաման է տվել: Նա սպանության կոչ է արել, և հենց այդ պատճառով այսօր մենք հայտարարում ենք նահանգի մակարդակով Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու և առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով նրան կալանավորելու օրդեր տալու մասին»,-լրագրողներին ասել է Ութմայերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և կուբացի հինգ զինվորականների, որոնք դարձել էին 1996 թվականին խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներ: Մեղադրանքների ցանկում ներառված են օդանավի ոչնչացումը և սպանության չորս առանձին կետեր:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր