Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին

Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին

Fri, 25 Sep 2026 16:00:07 +0400


ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության դադարեցում նախատեսող խորհրդանշական բանաձևը: Փաստաթուղթն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները:

Հանրապետականների մեծամասնությունը սատարել է ԱՄՆ նախագահին, բայց կուսակցության չորս անդամներ կողմ էին պատերազմը դադարեցնելուն:

Ներկայացուցիչների պալատը փաստաթուղթն ընդունել էր հուլիսի 23-ին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 16-ին, Կոնգրեսի ստորին պալատը հավանություն տվեց ևս մեկ, թվով արդեն երրորդ բանաձևին՝ պահանջելով Թրամփից դադարեցնել Իրանի հետ հակամարտությունը: Այս բանաձևին աջակցել էին 220 կոնգրեսականներ, դեմ են արտահայտվել 204-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ Tue, 03 Nov 2026 18:30:50 +0400 …