Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Tue, 07 Apr 2026 14:30:24 +0400


The Hill-ը հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի ճեպազրույցը չեղարկվել է։

Այն նախատեսված էր երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, ժամը 8:00-ին։ Պենտագոնի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա։ Չեղարկման պատճառը չի նշվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնագրի ներկայացման ժամկետը ապրիլի 6-ի Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ից տեղափոխել էր ապրիլի 7-ի գիշերը։ Նա հաստատել է, որ այս ամսաթիվը համարվում է «վերջնական վերջնաժամկետ»։

Հիշեցնենք, ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել էր որ եթե Թեհրանը չգնա գործարքի, Իրանը կարող է մի գիշերվա մեջ ոչնչացվել, և դա կարող է լինել հենց այս գիշեր։

Այսօր ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ Իրանը 10 կետանոց ծրագիր է ներկայացրել՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իսլամական հանրապետությունն այն ԱՄՆ-ին է փոխանցել Պակիստանի միջնորդների միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տնամերձից հետո տան հերթն է

Տնամերձից հետո տան հերթն է Thu, 29 Oct 2026 09:00:22 +0400 Պատկերացրեք` դուք եւ ձեր…

4 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան Thu, 29 Oct 2026 08:45:27 +0400…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է Thu, 29 Oct 2026 08:25:08 +0400 ՀՀ նախագահ…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ

«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ Thu, 29 Oct 2026…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Հող են պատրաստում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Thu, 29 Oct 2026 08:15:00 +0400 Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող…

49 րոպե ago

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Thu, 29 Oct 2026 08:10:32 +0400 Սեպտեմբերին գրել…

54 րոպե ago