Տնամերձից հետո տան հերթն է

Տնամերձից հետո տան հերթն է

Thu, 29 Oct 2026 09:00:22 +0400


Պատկերացրեք` դուք եւ ձեր հարեւանը տարածքային վեճ ունեք: Հարեւանը վստահ է, որ ձեր տնամերձն իրեն է պատկանում, դուք համաձայն չեք: Բայց հարեւանն ագրեսիվ է ու համառ, եւ դուք վեճից, կոնֆլիկտից, տհաճություններից, աղմուկից խուսափելու համար զիջում եք տնամերձը նրան եւ ասում եք` վերջ, մեր կոնֆլիկտի թեման փակվել է, արի այսուհետ խաղաղ ապրենք, չկռվենք, ջան ասենք` ջան լսենք: Ի՞նչ եք կարծում` խաղաղություն, հաշտություն կհաստատվի՞ ձեր միջեւ: Թե՞ անակնկալ ու հեշտ հաղթանակից ոգեւորված հարեւանի ախորժակն ավելի կբացվի, եւ նա, օգտվելով ձեր խեղճությունից, անողնաշարությունից ու թուլամորթությունից, հիմա էլ աչք կդնի ձեր խորդանոցի ու կցակառույցի վրա, իսկ դրանք զավթելուց հետո էլ հերթը կհասնի ձեր տանն ու մեքենային: Եվ մի գեղեցիկ օր դուք կհայտնվեք փողոցում` անտուն, ունեզրկված եւ անօգնական: Իսկ ինչո՞ւ պետք է մարդկային հարաբերություններն էականորեն տարբերվեն պետությունների հարաբերություններից:

Նույն սխեման աշխատում է նաեւ հարեւան պետությունների դեպքում: Մեկն ագրեսիվ է, պահանջատեր, կռվարար ու զավթիչ, մյուսը` խեղճ, անօգնական, անողնաշար, իր ունեցածը զիջող: Ճիշտ է` սեփականության հարցերում, մանավանդ՝ եթե խոսքը վերաբերում է իր տնամերձին ու գոմին, հայը կարող է հարեւանի կոկորդը կրծել, բայց, չգիտես ինչու, պետական հողին նույն նախանձախնդրությամբ չի վերաբերվում եւ պատրաստ է այն զիջել` հանուն հորինված խաղաղության, որն ակնհայտորեն չի գալու երբեք, քանի դեռ մենք զիջողի դերում ենք, նրանք` ստացողի: Մոռացեք գեղեցիկ ու սուտ խոսքերը եւ հասկացեք վերջապես` ԹՐԻՓՓ-ի անվան տակ մենք միջանցք ենք տվել: Իսկ Սահմանադրությունը փոխելու պարագայում զիջելու ենք մեր արժանապատվությունն ու ինքնիշխանությունը: Այս շղթան հատել է պետք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը Thu, 29 Oct 2026 10:00:55 +0400…

9 րոպե ago

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Thu, 29 Oct 2026 09:57:26 +0400…

12 րոպե ago

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր Thu, 29 Oct 2026 09:52:06 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության Thu, 29 Oct 2026 09:45:22…

25 րոպե ago

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները Thu, 29 Oct 2026 09:30:02 +0400 ԱՄՆ-ն և…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400 2018-ից հետո Նիկոլ…

55 րոպե ago