«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400


2018-ից հետո Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայած օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մտերիմների շրջանում տարիներ շարունակ իր պահվածքն արդարացնում է նրանով, որ մեծ տնտեսություն ունի, շատ մարդիկ են աշխատում` չի ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել: Բայց պարզվեց` հերթը նաեւ նրան հասավ` «Մեգամոլ»-ը խլելու, գուցե` սեփականատիրոջը վախեցնելու եւ հետայսու եւս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար իրավական գործընթաց է սկսվել։ Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել եւ թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, եւ անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երեւանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտումներ է հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ։ Այսինքն՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։ Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնը։

Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։
Մեր տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, եւ նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից, սակայն, իր սովորության համաձայն, նա չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը գրել էր ՀՀԿ նախագահին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ որակելով այն զավեշտ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում է կրկին մեղադրյալ դարձել երրորդ նախագահը։
Փորձեցինք զրուցել նաեւ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ գործարար տիկին Շողերինայի հետ, ներկայացրինք դատախազության հաղորդագրությունը։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, դրա մասին առաջին անգամ մեզնից է լսում։

Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, ոմանք նման վարույթների արդյունքում ամիսներով հայտնվում են կալանավայրում, իսկ մյուսները, առհասարակ, անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց հետ կապված նման գործընթաց կա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մարդասպաններ»․ բախումներ Մադրիդում՝ երկաթուղային աղետից հետո

«Մարդասպաններ»․ բախումներ Մադրիդում՝ երկաթուղային աղետից հետո Thu, 29 Oct 2026 11:30:04 +0400 Երեկ գիշեր Մադրիդում…

6 րոպե ago

Ինչ է տեղի ունենում ԱԺ միջանցքում

Ինչ է տեղի ունենում ԱԺ միջանցքում Thu, 29 Oct 2026 11:30:03 +0400 Latest news from…

6 րոպե ago

Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից

Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից Thu, 29 Oct 2026 11:27:09 +0400 Latest news from Հրապարակ ©…

9 րոպե ago

«Գնա՛, քո՛ւ ․․․», «Այ սո՛խ»․ ԱԺ-ում հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչում

«Գնա՛, քո՛ւ ․․․», «Այ սո՛խ»․ ԱԺ-ում հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչում Thu, 29 Oct 2026…

16 րոպե ago

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում․ միջանցքում ծեծկռտուք է

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում․ միջանցքում ծեծկռտուք է Thu, 29 Oct 2026 11:18:14 +0400 Latest news…

18 րոպե ago

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի Thu, 29 Oct 2026 11:15:03…

21 րոպե ago