Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել

Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել

Tue, 07 Apr 2026 14:45:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին շաբաթներին դարձյալ զգալի անկում է արձանագրել՝ մոտենալով նախագահության ներկայիս երկրորդ ժամկետի ամենացածր ցուցանիշին։ Ամերիկացիները, ներառյալ նաեւ պահպանողական ընտրողները, որոնց վրա հիմնականում հենվում է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, ավելի ու ավելի շատ են տագնապած այն բանից, որ Իրանում պատերազմը կարող է ձգձգվել եւ ավելի բարդացնել տնտեսական վիճակը Միացյալ Նահանգների ներսում։

YouGov-ի եւ The Economist-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թրամփի ներկայիս վարկանիշը վերջին շաբաթներին նվազել է 4 տոկոսով՝ 39 տոկոսից հասնելով 35-ի։ Reuters/Ipsos-ի համաձայն, Թրամփի վարկանիշը նվազել է 4 տոկոսով՝ 40-ից հասնելով 36 տոկոսի։ Ընդ որում, այս դեպքում հարցվածների 60 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը։ Միայն 35 տոկոսն է կարծում, որ Իրանի դեմ հարվածները ճիշտ են։ Ամերիկացիների 2/3-ը, ընդ որում, կարծում է, որ Թրամփը որքան հնարավոր է շուտ պետք է հասնի հրադադարի եւ իրանական ներկայիս հակամարտությունից դուրս բերի Միացյալ Նահանգները։ Թրամփի կողմնակիցների 40 տոկոսը կարծում է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները չեն հասել իրենց նպատակներին։ Հակապատերազմական տրամադրություններն ԱՄՆ-ում պատահական չեն։ Առաջին անգամ՝ վերջին երեք տարում, մեկ գալոն բենզինի գինը հատեց 4 դոլարը։ Գնաճը կազմեց ավելի քան 1 դոլար։ CNN/SSRS-ի մարտյան սոցհարցումն էլ ցույց է տալիս, որ ամերիկացիների միայն 31 տոկոսն է համաձայն Թրամփի տնտեսական քաղաքականությանը, 27 տոկոսն է աջակցում ինֆլյացիայի հարցում Թրամփի իրականացրած գործողություններին։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 44 տոկոս։ Այս ամենը նշանակում է, որ հանրապետականները եւս հիասթափվում են Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունից։

Առջեւում ԱՄՆ նախագահի միջանկյալ ընտրություններն են, իսկ 2028-ին նախագահական ընտրություններ են կայանալու։ Հանրապետականներն արդեն այժմվանից նախապատրաստվում են դրանց։ Հասկանալի է, որ այս սոցհարցումները նաեւ մտահոգում են նրանց։ Ու հատկապես նրանք անհանգստացած են նախագահական ընտրությունների ելքով։ Առայժմ դեռ քննարկվում է, թե այդ ընտրություններում ով է հանրապետականներին ներկայացնելու։ Հիմնական թեկնածուներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն են։ Վենսը, որպեսզի կարողանա լիովին իրեն ռեալիզացնել, գոնե մի փոքր պետք է դուրս գա Թրամփի ստվերից։ Ռուբիոն կարծես թե ավելի ակտիվ է։ Ու թերեւս այդ ակտիվության շնորհիվ է, որ նրա հեղինակությունը պահպանողականների շրջանում սկսել է բարձրանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շոուբիզնեսի աստղերը՝ թմրամոլներ․ Թուրքիայում խոշոր սկանդալ է

Շոուբիզնեսի աստղերը՝ թմրամոլներ․ Թուրքիայում խոշոր սկանդալ է Tue, 07 Apr 2026 16:30:43 +0400 Թուրքիայում թմրանյութերի…

20 րոպե ago

Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը

Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը Tue, 07 Apr 2026 16:16:54 +0400 «Որտեղ…

34 րոպե ago

Մսուր-մանկապարտեզների սաները, դպրոցականները լավ քարոզչական «մատերիալ» են Նիկոլի համար

Մսուր-մանկապարտեզների սաները, դպրոցականները լավ քարոզչական «մատերիալ» են Նիկոլի համար Tue, 07 Apr 2026 16:15:07 +0400…

35 րոպե ago

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել Կիմ Չեն Ընից

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել Կիմ Չեն Ընից Tue, 07 Apr 2026 16:00:51 +0400…

50 րոպե ago

Գեղամ Նազարյանն էլ կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին

Գեղամ Նազարյանն էլ կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին Tue, 07 Apr 2026 15:45:28 +0400 Ազգային ժողովն…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին

Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին Tue, 07 Apr 2026 15:31:54…

1 ժամ ago