Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել Կիմ Չեն Ընից

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել Կիմ Չեն Ընից

Tue, 07 Apr 2026 16:00:51 +0400


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդունել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի ներողությունը Հյուսիսային Կորեայի սահմանը հատած ԱԹՍ-ների հետ կապված միջադեպի համար։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխտնօրեն Կիմ Յո Չենի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Փհենյանը Հարավային Կորեայի առաջնորդի ներողությունը համարել է խրախուսական և չափված քայլ։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Լի Չժե Մյոնի գործողությունները կարելի է համարել ազնիվ և մեծահոգի մարդու արարք, որը ցուցաբերել է լարվածությունը նվազեցնելու պատրաստակամություն։

Միևնույն ժամանակ, Կիմ Յո Չենն ընդգծել է, որ խաղաղության և կայունության մասին խոսակցություններն անիմաստ կլինեն, եթե Սեուլը շարունակի այն, ինչ Փհենյանը անվանել է անխոհեմ սադրանքներ Հյուսիսային Կորեայի դեմ։

Նա զգուշացրել է, որ եթե Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության խախտում համարվող գործողությունները կրկնվեն, Հարավային Կորեան կարող է բախվել չափազանց լուրջ հետևանքների։

Անօդաչու թռչող սարքի միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ին։ Հարավային Կորեայի նախագահն ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի տարածք մասնավոր անօդաչու թռչող սարքերի թռիչքի կապակցությամբ և ներողություն է խնդրել միջադեպի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում Fri, 17 Apr 2026 17:00:36 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

6 րոպե ago

Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից

Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից Fri, 17 Apr 2026 16:51:30 +0400…

15 րոպե ago

Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում

Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում Fri, 17 Apr 2026 16:49:51 +0400 Latest news from Secure News…

16 րոպե ago

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը Fri, 17 Apr 2026 16:45:16 +0400 Զարմանալի է, բայց մենք…

21 րոպե ago

Իրանը դեռ զրկված է արտաքին աշխարհից

Իրանը դեռ զրկված է արտաքին աշխարհից Fri, 17 Apr 2026 16:30:51 +0400 Իրանում արդեն 49-րդ…

35 րոպե ago

«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք

«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք Fri, 17 Apr 2026 16:15:17 +0400 Գյումրիի ամենահայտնի պատմական կառույցներից…

51 րոպե ago