Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է
Tue, 07 Apr 2026 20:00:46 +0400

Նավթը Համաշխարհային շուկայում թանկացել է՝ Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած նոր հայտարարության ֆոնին։ Համաձայն միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը Լոնդոնի ICE Futures-ում թանկացել է 1,31 դոլարով կամ 1,19 տոկոսով եւ կազմում է 111,08 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելն էլ Նյու Յորքյան NYMEX բորսայում թանկացել է 2,85 դոլարով եւ կազմել 115,26 դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր