Ադելիա Պետրոսյանին որտեղ չեն թողել գնումներ կատարել ու ինչու
Tue, 07 Apr 2026 20:15:58 +0400
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մասնակցել է Իտալիայում անցկացված 2026 թվականի Օլիմպիական խաղերին, անհարմար միջադեպի է բախվել Միլանի օդանավակայանում։
Մարզուհին ցանկացել է տուն վերադառնալուց առաջ գնումներ կատարել Dior-ից՝ ընտրելով ականջօղեր և մատանի, սակայն, նրա խոսքով, վաճառողուհին խնդրել է անձնագիրը, նկատել դրա բորդո գույնը և հայտարարել, որ չեն կարող սպասարկել Ռուսաստանից եկած հաճախորդներին։
Ադելիա Պետրոսյանը պատմել է, որ այդ այցից հետո իր մոտ բացասական տպավորություն է մնացել։ Նրա խոսքերով՝ իրավիճակը եղել է անսպասելի և տհաճ, քանի որ ինքը պարզապես ցանկանում էր գնում կատարել մինչև թռիչքը։
Պետրոսյանը, հիշեցնենք, Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Գրան պրիի եզրափակչի հաղթող։