«Այ տա, չհասկացա՞ր, որ ուժեղը ինտերնետով հաչալը չի», «Պարապ չի մնում ալիևի խոսնակը». քոմենթներ
Tue, 07 Apr 2026 23:15:50 +0400
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական լայվն է արել և հիպնոզ անողի դեմքով խոսել է Սամվել Կարապետյանի մասին, ավելի շուտ` նրա հետ. «Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոս էլ, մտի ուղիղ եթեր, երկու բառ ասա ժողովրդին, կամ լավ, ինքնուրույն չես կարա երկու բառ ասես, էն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից-ծեր կարդա: Եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»:
Ինքը երեւի մտածում է, որ շատ հզոր տղա է` երբ իր ենթակա դատաիրավական համակարգն այնքան է այլասերել, որ ոչ մի հանցանք չգործած մարդուն` իր հրահանգով կալանավորում են, 6-7 ամիս պահում բանտում, ապա՝ տնային կալանք տալիս, իսկ երբ փաստաբանները դիմում են, որպեսզի թույլտվություն ստանան, մարդն ուղերձով, հայտարարությամբ, հրապարակային խոսքով հանդես գա` հստակ թույլտվություն չեն տալիս, որ իրենց «շեֆը» եթեր մտնի ու ծաղրի նրան: Երեւի նաեւ ուժեղ տղայի նշան է, երբ եկեղեցի է ներխուժում թիկնազորի ու ոստիկանների ուղեկցությամբ, ապա ինքնահաստատվում է 18-ամյա պատանուն կալանավորել տալով:
Ֆեյսբուքյան օգտատերերը Փաշինյանի այս լայվի տակ գրառումներ են անում, որոնք օրվա ընթացքում հեռացվում են նրա էջից: Երեւի սա էլ է ուժի եւ հզորության նշան: Մենք դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Հովիկ Բադալյան. «Երեկվանից իմացանք ով է Հայաստանի ուժեղ տղան` դա Անդրանիկ Քոչարյանի տղան է»:
Համո Գևորգյան. «Հետևեք էն բժշկուհու խորհրդին, էդքան մի իջեք, սենց ցածր, էժան բաներ մի արեք։ Դուք վարչապետ եք, գոնե մի լուրջ բանով զբաղվեք։ Մարդ ամաչում ա սենց առաջնորդ ունենալուց: Բոլոր ոլորտները ձախողել եք, եկել դերասանություն եք անում»:
Սեյրան Մարդանյան. «Ես եմ ամոթ զգում քո փոխարեն»:
Ալլա Բաղդասարյան. «Գնա գրողի ծոցը ՀԻՄԱՐ, Դո՞ւ ես լավ տղեն»:
Ռուդիկ Կարապետյան. «Դու ուղղակի թուլա ես, շան լակոտ»:
Անահիտ Հ-Յան. «Ինչքան տրամ չունենամ` մտնում եմ վարչապետի էջ, բացում ա»:
Աշոտ Անդրեասյան. «Լուրջ տղա ա, հո քո նման թեթևսոլիկ չի` մտնի ֆեյսբուք կապիկություն անի, թույլիկ»:
Նորա Գասպարյան. «Դու լավ ե՞ս խոսում, այ ղզիկ թրքասեր հպատակ»:
Ալբերտ Սարոյան. «Արա, երկիրն է ղեկավարել պետք, ինչ ես մանրուքների հետևից ընկել»:
Աստղիկ Սարգսյան. «Պարապ չի մնում ալիևի խոսնակը»:
Գոհար Սարոյան. «Ցինիկ»:
Գևորգ Ներսեսյան. «Այ տա, չհասկացա՞ր, որ ուժեղը ինտերնետով հաչալը չի, հետո էլ դրա տակ մնալը, գործն ա, գործը, որ մարդիկ արած ունեն։ Ինչքան էլ վերև թռնես իջնես ներքև, քո տեղը պատմության աղբանոցում ա»:
Սուսաննա Գալստյան. «Քեզ արհամարհում է, լավ է անում»:
Նելլի Մինասյան. «Չի կարելի, ամոթ է, ոնց որ տեքոր կին լինեք։ Դու երկրի առաջին դեմքն ես»: