Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400


Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան է բարձրացել 1995 թվականին։ Ռեժիսորն է Վիկտոր Սալվան։ Ստեղծվել է Hollywood Pictures-ում։ Կինովարձույթ է մտել 1995 թ. հոկտեմբերի 27-ին։ Գլխավոր դերերում են Շեյն Պատրիկ Ֆլաներին, Մերի Սթինբուրգենը, Լանս Հենրիկսենը եւ Ջեֆ Գոլդբլամը։ Կինոնկարը համադրում է գիտական ֆանտաստիկայի, սոցիալական դրամայի եւ փիլիսոփայական առակի ժանրային տարրերը՝ բարձրացնելով մարդու էությանը, իրենից տարբեր մարդու հանդեպ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Կինոնկարի բյուջեն եղել է 9,5 միլիոն դոլար։ Կարողացել է ունենալ կինովարձույթում 30,9 միլիոն դոլար։ Ֆիլմը պատմում է Ջերեմի Ռիդի մասին, մականունը՝ Powder։ Նա ունի անսովոր սպիտակ մաշկ, չունի մազածածկույթ, նման է ալբինոսի։

Համաձայն սյուժեի, Ջերեմիի մայրը մահացել է հղի ժամանակ՝ կայծակի հարվածից։ Երեխային հրաշքով են փրկել։ Ջերեմիին դաստիարակել են տատիկն ու պապիկը՝ ֆերմայում։ Նա գործնականում արտաքին աշխարհի հետ շփում չի ունեցել։ Գիտելիքների եւ ճանաչողության միակ աղբյուրը եղել են գրքերը։ Երիտասարդ Ջերեմին ունի բացառիկ ինտելեկտ։ Բարեկամների մահվանից հետո իշխանությունները երիտասարդին հայտնաբերում են ֆերմայի տան նկուղում եւ ուղարկում դեռահասների խնամքի հաստատություն։ Սակայն հասարակության հետ ադապտացիան շատ դժվար է ստացվում։ Անսովոր արտաքինի եւ տարօրինակ ունակությունների պատճառով՝ Ջերեմին հասակակիցների կողմից դառնում է ծաղրի եւ ագրեսիայի առարկա։ Աստիճանաբար պարզվում է, որ տիրապետում է անսովոր հոգեֆիզիոլոգիական կարողությունների։ Կարողանում է կարդալ մարդկանց մտքերն ու էմոցիաները, կառավարել էլեկտրաէներգիան։ Հատկապես սիմվոլիկ է կինոնկարի վերջին դրվագը, երբ Ջերեմին կայծակի հարվածից հետո անհետանում է, տեղափոխվում այլ գոյության վիճակ։ Կինոնկարի երաժշտությունը գրել է Ջերի Գոլդսմիթը, ինչը հավելյալ շուք է տվել ժապավենին։ Կինոժապավենի ստեղծումն ուղեկցվել է սկանդալով։ Ռեժիսոր Սալվան անչափահաս դերասանների նկատմամբ բռնություն գործադրելու համար երիտասարդ տարիքում դատապարտված է եղել։ Այդ պատճառով դեռ ստեղծման փուլում կոչեր են հնչել՝ բոյկոտել կինոնկարը։ Այն հետաքրքիր կինոնկար է, որը ստիպում է եւս մեկ անգամ մտորել համամարդկային արժեքների, համակեցության ու մարդկային էության մասին։

«Երիտասարդ Վիկտորյա» պատմական դրաման էկրան է բարձրացել 2009 թվականին։ Սա պատմական հետաքրքիր ֆիլմ է` նվիրված Բրիտանիայում ամենաերկարը գահակալած թագուհուն՝ Վիկտորյային։ Կինոնկարը պատմում է քաղաքական բարդ իրավիճակի, պալատական ինտրիգների, իշխանության համար պայքարի, երիտասարդ գահաժառանգ արքայադստեր սիրո եւ ապագա ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ ծանոթության մասին։ Ռեժիսորը Ժան Մարկ Վալեն է։ Գլխավոր դերում հանդես է եկել Էմիլի Բլանթը։ Արքայազն Ալբերտի կերպարը մարմնավորել է Ռուպերտ Ֆրիենդը։ Կինոնկարի պրոդյուսերն աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն է։ Դեպքերը ծավալվում են 19-րդ դարում։ Վիլյամ 4-րդ թագավորի մահվանից հետո երիտասարդ գահաժառանգ՝ արքայադուստր Վիկտորյան հայտնվում է բարդ քաղաքական պայքարի եւ պալատական ինտրիգների կենտրոնում։ Կինոնկարում ցույց է տրված, թե ինչպես է Վիկտորյան ազատվում մոր ու ազդեցիկ պալատականների խնամակալությունից եւ ձեռք բերում ինքնուրույնություն։ 1837 թվականին գահ բարձրանալուց հետո (ի դեպ, բրիտանական միապետներից ամենաերկարն է իշխել՝ մինչեւ 1901-ը) սկսում է ձեւավորել սեփական քաղաքական հայացքները եւ աստիճանաբար բարձրացնում է բրիտանական միապետի հեղինակությունը՝ սահմանադրական միապետության պայմաններում։ Կարեւոր գիծ են Վիկտորյայի եւ արքայազն Ալբերտի հարաբերությունները։ Նրանց ամուսնությունը ոչ միայն դինաստիական ամուսնություն էր, այլ նաեւ՝ խոր անձնական զգացմունքների արդյունք։ Ալբերտը կինոնկարում պատկերված է որպես սկզբունքային եւ կրթված մարդ, որը ստանձնում է թագուհի կնոջ գլխավոր հենարանի եւ խորհրդականի դերը։ 1840-ին նրանք ամուսնանում են եւ Եվրոպայի պատմության մեջ համարվում են ամենից հայտնի զույգը։ Իրականում էլ արքայազն Ալբերտը Վիկտորյա թագուհու կառավարման շրջանում բրիտանական հասարակական եւ մշակութային կյանքում մեծ ազդեցություն է ունեցել, որը կոչվում է նաեւ Վիկտորիանական դարաշրջան։ Կինոնկարն աչքի է ընկնում պատմական միջավայրի, ժամանակի եւ մթնոլորտի դետալային մանրակրկիտ վերակերտմամբ։ Դրա համար էլ այն արժանացել է կինոդիզայնի համար լավագույն մրցանակի՝ 82-րդ Academy Awards-ի ժամանակ։ Ֆիլմը հետաքրքիր կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր սիրում են պատմական դրամաներ եւ հատկապես՝ բրիտանական կինոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցեղասպանության օրվան ընդառաջ ջահերով երթ կկազմակերպվի. մանրամասներ

Ցեղասպանության օրվան ընդառաջ ջահերով երթ կկազմակերպվի. մանրամասներ Mon, 13 Apr 2026 14:57:36 +0400 Ինչպես ամեն…

21 րոպե ago

Սամվել Կարապետյանին աշխարհն է ճանաչում, քեզ՝ միայն Թուրքիան․․․

Սամվել Կարապետյանին աշխարհն է ճանաչում, քեզ՝ միայն Թուրքիան․․․ Mon, 13 Apr 2026 14:45:45 +0400 Ռուբեն…

33 րոպե ago

Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Mon, 13 Apr 2026 14:37:07 +0400 Գիտակցելով…

41 րոպե ago

AntiCor․ Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ

AntiCor․ Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ Mon, 13…

48 րոպե ago

Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով

Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով Mon, 13 Apr 2026 14:15:01 +0400 Բլոգեր…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մագյարին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մագյարին Mon, 13 Apr 2026 14:13:34 +0400 Հղում եմ իմ ջերմ…

1 ժամ ago